Հյուսիսային Օսիայի իշխանությունները ծրագրում են 2023 թվականին ավարտել ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետի արդիականացումը, երթեւեկության գոտիերի քանակը կավելանա մինչեւ 39-ը, հայտնում է տարածաշրջանի ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Շարունակվում է երկրում ամենածանրաբեռնված սահմանային անցումներից մեկի արդիականացման աշխատանքը: Վերակառուցումն իրականացվում է երկու փուլով: Նախագծով նախատեսվում է ավելացնել գոտիների քանակը մինչեւ 39-ը, ինչպես նաեւ ավտոմեքենաների լրացուցիչ կուտակային կայանատեղիների ստեղծում, բեռնատար եւ ուղեւորատար տրանսպորտային  միջոցների հոսքերի տարանջատում, սահմանային մաքսային հսկողության շենքի շինարարություն, կինոլոգիական  ծառայության արդիականացում», - ասվում է հաղորդագրությունում: