ԱՄՆ-ում եւ Եվրոպայում ռեցեսիան գնալով ավելի հավանական է դառնում։ Այս մասին հայտարարել են JPMorgan Chase-ի գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը եւ Goldman Sachs-ի նրա գործընկեր Դեյվիդ Սոլոմոնը, գրում է Bloomberg-ը։
Սոլոմոնն ասել է, որ տնտեսական պայմանները «այսուհետեւ զգալիորեն կխստացվեն», քանի որ ԴՊՀ-ն հստակ հասկացրել է, որ պատրաստվում է բարձրացնել տոկոսադրույքները մինչեւ իր թիրախային մակարդակը: «Երբ կա տնտեսական սցենար, որում ներդրված է ինֆլյացիան, շատ դժվար է դուրս գալ դրանից առանց իրական տնտեսական անկման»,-ասել է նա։
Դայմոնի խոսքով՝ իրեն ավելի շատ մտահոգում է աշխարհաքաղաքականությունը։ «Ամենակարեւորը Ռուսաստանի եւ Ուկրաինայի, Ամերիկայի եւ Չինաստանի շուրջ աշխարհաքաղաքականությունն է, արեւմտյան աշխարհի հարաբերությունները»,-ասել է նա։
«Կասկած չկա, որ 2023 թվականը մի փոքր ռիսկային է թվում։ Կարծում եմ՝ ԱՄՆ-ն չի պատրաստվում շատ մեղմ վայրէջք կատարել»,-ասել է Morgan Stanley-ի միջազգային գործառնությունների ղեկավար Ֆրենկ Պեթիթգասը:
Նրա խոսքով՝ Ասիան «հիանալի աղբյուր կլինի» աճի եւ ներդրումների համար։




























