Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը («Ռոսավիացիա») երկարացրել է թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանի կենտրոնական եւ հարավային մասերի 11 օդանավակայաններում, տեղեկացրել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ նոյեմբերի 3-ը։
Սահմանափակվել են թռիչքները Անապայի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի հարավային, ինչպես նաեւ Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Լիպեցկի եւ Էլիստայի օդանավակայաններում։
Երկրի մյուս օդանավակայաններն աշխատում են հաստիքային կարգով, նշել են «Ռոսավիացիայում»։ Գերատեսչությունը ավիաընկերություններին խորհուրդ է տալիս ուղեւորափոխադրումը կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները։





























