ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն բյուրոն հայտարարում է 2023 թ. կայանալիք ամենամյա հեռուստամրցույթ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հեռուստամրցույթին մասնակցում են ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի (ոստիկանության) ծառայողներ և աշխատակիցներ, ինչպես նաև մասնակցելու ցանկություն ունեցող այլ անձինք:

Հեռուստամրցույթի անցկացման կարգին ու պայմաններին մանրամասն ծանոթանալ bkbopcis.ru կայքում: