Ինձ չափազանց վշտացրեց Ռուսաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Այս մասին հոկտեմբերի 28-ին Մոսկվայում «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով Լազարեւյան ակումբի հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ, ՄՀՄՊ պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանը։
«Հնդիկ, ֆրանսիացի, ամերիկացի ներկայացուցիչները (որոնք Հայաստանի դաշնակիցները չեն, համատեղ ռազմաքաղաքական կազմակերպությունների անդամ չեն) կարող են ասել, որ ստեղծված իրավիճակում ադրբեջանական ներխուժումը ագրեսիա է, իսկ Ռուսաստանի ներկայացուցիչը ձեւացնում է, թե դա իրեն եւ Ռուսաստանին ընդհանրապես չի վերաբերում։
Դրա համար մենք սպասեցինք, երբ Եվրոպան արդեն որոշ դիտորդներ է ուղարկում։
Նույնիսկ Փելոսին ասում է, որ լավ չէ, երբ Ադրբեջանը ներխուժում է ինքնիշխան պետության տարածք, իսկ ռուսական Առաջին ալիքով իբր փորձագետներն ասում են, որ նա ոչինչ չի հասկանում, եւ դա տեղի է ունենում Ղարաբաղում։
Ռուսաստանը պետք է հստակ դիրքորոշում ունենա, որ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը. «Ի՞նչ է, Ռուսաստանը վախենում է, որ Ալիեւը կնեղանա, եթե ասեն՝ դուք այնտեղ ցնդել եք՝ ասելով, որ ղարաբաղյան խնդիր չկա, իսկ հիմա չկա նաեւ ադրբեջանական ներխուժում Հայաստան»,- նկատեց քաղաքագետը։





























