Ամերիկյան Westinghouse Electric Co ընկերությունը Լեհաստանում կկառուցի առաջին ատոմակայանը։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի  վարչապետ Մատեուշ Մորավեցկին, գրում է Reuters-ը:

«Մենք հաստատում ենք, որ @WECNuclear-ի հուսալի եւ անվտանգ տեխնոլոգիան կօգտագործվի մեր միջուկային էներգիայի նախագծում»,-գրել է նա Twitter-ի իր էջում։

«ԱՄՆ-ի գործընկերությունն այս նախագծում օգուտ է բոլորիս համար։ Մենք կարող ենք լուծել կլիմայական ճգնաժամը, ամրապնդել Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ խորացնել ԱՄՆ-ի եւ Լեհաստանի միջեւ ռազմավարական հարաբերությունները»,-Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը։