ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ չի վերադառնա Twitter։ Այս մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ սոցցանցը գնել է Tesla-ի եւ SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը։
«Ես մնում եմ Truth-ում։ Ինձ սա ավելի շատ է աշխատում։ Ինձ դուր է գալիս Իլոնը, բայց ես մնում եմ Truth-ում»,-ասել է Թրամփը Fox News Digital-ին տված հարցազրույցում։
Twitter-ը ընդմիշտ արգելափակել է Թրամփի էջը 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումից հետո։
Պաշտոնից հեռանալուց հետո Թրամփը գրանցվել է Truth Social սոցցանցում։





























