ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը ծաղրել է Սաուդյան Արաբիայի արքայազնի մեկնաբանությունը, որն ասել է, որ Սպիտակ տունը հասուն պահվածք չի ցուցաբերել ՕՊԵԿ-ի որոշման պատճառով երկու երկրների միջեւ վեճից հետո վերջին «կծու խոսքերի» փոխանակման ժամանակ, գրում է BI-ը։

«Սա նման չէ դպրոցական սիրավեպի»,-ասել է Ազգային անվտանգության խորհրդի հասարակայնության հետ կապերի համակարգող Ջոն Քիրբին։

Արքայազնը քննադատել է Սպիտակ տանը՝ գների իջեցման համար նավթի ռազմավարական պաշաների մասը դուրս բերելու որոշման համար՝ այդ քայլը մանկական անվանելով։

Քիրբին դժգոհ է մնացել։ «Մենք խոսում ենք կարեւոր երկկողմ հարաբերությունների, գործընկերության մասին, որը գոյություն ունի ավելի քան 80 տարի»,-ասել է նա։ «Չեմ կարծում, որ այդ մասին խոսելն այդ առումով որեւէ լրջություն է հաղորդում այս հարաբերությունների կարեւորությանը»,-հավելել է նա։ 

Վեճի նախապատմությունը Սաուդյան Արաբիայի եւ նավթի այլ արտադրողների կողմից հոկտեմբերին ընդունված որոշումն էր՝ կրճատել նավթի արդյունահանումը: Այս որոշումն ուղղակիորեն հակասում է նավթի գների իջեցման եւ ինֆլյացիան զսպելու Սպիտակ տան նպատակին։