«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունները հայտարարում են «Հավասար հնարավորություններ» խորագրով հաշմանդամության թեմայով լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ էլեկտրոնային) ամենամյա «Արեւածաղիկ» մրցույթը այս տարվա համար:

Մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարի քարոզումն է:

Մրցույթին կարող են ներկայացվել 2010 թ. նոյեմբերի 20-ից 2011թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը: Ընդունման վերջնաժամկետն է 2011թ. նոյեմբերի 21-ը:

Արդյունքները կամփոփվեն, եւ հաղթող հրապարակումները մրցանակաբաշխության արարողությանը կներկայացվեն 2011 թ.դեկտեմբերի 3-ին:

Սահմանված են`

- գլխավոր մրցանակ լավագույն հրապարակման համար` բարձրակարգ համակարգիչ կամ համարժեք գումար,
- 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակ լավագույն հեռուստա-, ռադիոհաղորդման եւ տպագիր նյութի համար
-  հատուկ մրցանակ,
-  խրախուսական մրցանակներ:

Մրցանակները տրվելու են ոչ թե հեռարձակող ընկերություններին կամ խմբագրությանը, այլ լրագրողին: Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել առավելագույնը 3 աշխատանք, որոնք չեն կրկնվում ԶԼՄ այլ տեսակներով, ինչպես, օրինակ, տպագրված հոդվածի ռադիոտարբերակը:

Խրախուսվում է անդրադարձը կամ հղումը Հաշմանդամություն ունեցողանձանց իրավունքների կոնվենցիային (ՀՀ-ում ուժի մեջ է մտել 2010թ.Հոկտեմբերի 22-ին):

Մասնակցության հայտը` http://inclusion.am/archives/2460