Հայ ազգային կոնգրեսը ձգտում է շուտափույթ արտահերթ ընտրությունների, որպեսզի կանգնեցնի իր կողմնակիցների արտահոսքը։ Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Ռուբեն Թովմասյանը։ «Ի՞նչ միտք ունի սա, երբ հերթական ընտրություններին մի քանի ամիս է մնացել։ Ամբողջ պատճառն այն է, որ ՀԱԿ-ի կողմնակիցների թիվը մշտապես կրճատվում է, դրա համար էլ նրաnք վախենում են չհասցնել»,- հայտարարեց Թովմասյանը։
Միաժամանակ, նա նշեց, որ ՀԱԿ-ին չպետք է ընկալել որպես ծայրահեղ ընդդիմության միակ տեսանելի ուժ։ «Իշխանության եւ ՀԱԿ-ի երկխոսությունը ուշադրություն է գրավում։ Սակայն ինչի՞ մասին նրանք կարող են պայմանավորվել։ Որպես ծայրահեղ ընդդիմոթյուն պետք է դիտել ոչ թե ՀԱԿ-ին, այլ Կոմունիստական կուսակցությանը»,- հայտարարեց Թովմասյանը։



























