Ուկրաինայի եւ 46 միլիոն ուկրաինացիների ճակատագիրը չի հետաքրքրում Արեւմուտքի «բարեկամներին», նրանք դա օգտագործում են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Այս մասին հայտարարել է ԼԴՊՌ-ի առաջնորդ Լեոնիդ Սլուցկին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Բազմիցս հայտարարել ենք, որ Վաշինգտոնը եւ նրա սատելիտներն Ուկրաինային օգտագործում են Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Ընդ որում, նրանց չի հետաքրքրում Ուկրաինայի եւ նրա բնակիչների ճակատագիրը»,-ասել է Սլուցկին։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ ավելի քան 10 հազար պատժամիջոց է սահմանվել։





























