ԱՊՀ եւ Բալթյան երկրների երկաթուղիների ղեկավարության հավատարմագրված ներկայացուցիչների նիստը տեղի կունենա Բաքվում սեպտեմբերի 6-ից 9-ը, հայտնել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ն, հաղորդում են ադրբեջական լրատվամիջոցները:

Քննարկման ընթացքում կողմերը կքննարկեն եւ կհաստատեն 2012-2013 թթ. գնացքների ընթացքի ծրագիրը, միջազգային ուղեւորական գնացքների ծրագրի հավաքածուի մշակումը, որը հաստատվելու է ԱՊՀ եւ Բալթիկայի երկաթուղագծերի խորհրդի 55-րդ նիստի ժամանակ, ինչպես նաեւ գնացքների համարակալման գործընթացում փոփոխություններ մտցնելու նպատակահարմարության հարցը եւ այլն: