Հոկտեմբերի 31-ին կենտրոնացած հարվածի արդյունքում զգալիորեն խաթարվել է Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումների եւ նրանց թիկունքային ապահովման ղեկավարումը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Դաշնակից ուժերի գործողությունները զգալիորեն դժվարացրել են երկաթուղով ուկրաինական ռեզերվների փոխադրումը մարտական գործողությունների շրջաններ։ Հարվածները նաեւ խաթարել են ՈւՌՀ ձեռնարկությունների արտադրությունը։





























