Ռուսաստանի քաղաքացի, 37-ամյա Վլադիմիր Բակայի վարած BMW մակնիշի ավտոմեքենան սեպտեմբերի 1-ին, ժամը 4-ի սահմաններում, Գյումրիի Երեւանյան խճուղում բախվել է ծառին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը` Վ.Բական տեղում մահացել է, իսկ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























