Նոյեմբերի 2-ին, ժամը 08:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, որոնցից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Դավիթաշենի կամրջի հարևանութամբ բախվել են Mazda 6 և Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետևանքով Mazda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսաօդային վիճակում հայտնվել Հրազդան գետի ափին, ծառերի վրա։