Հոկտեմբերի տվյալներով՝ Հայաստանում սահմանվել է աշխատատեղերի գրանցման նոր ռեկորդ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 2-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հանրապետությունում կան 691 հազար գրանցված եւ վճարվող աշխատատեղեր։

«2018թ. մայիսի համեմատ աշխատատեղերի քանակը 2022թ. հոկտեմբերին ավելին է 143 հազարով, իսկ 2018թ. սեպտեմբերի համեմատ՝ 108 հազարով»,- նշել է վարչապետը։