Հարավային Կովկասի հարցերով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախկին ղեկավար Գորան Լենմարկերը չի կարծում, որ Հարավային Կովկասում նոր պատերազմ կարող է սկսվել։
«Պատերազմը հեշտ է սկսել, սակայն դժվար՝ ավարտել։ Նկատի ունենալով, որ մարտական գործողությունները միշտ չէ, որ ճիշտ են ընթանում, շատ դժվար է դրանց հետեւանքները կանխագուշակել։ Պատերազմը կբերի նրան, որ շատ տղամարդիկ եւ քաղաքացական անձինք կսպանվեն, շատերը կվիրավորվեն եւ խեղանդամ կդառնան, իսկ տնտեսությունը կքայքայվի։ Դրա համար էլ ես վստահ եմ, որ երկու երկրների առաջնորդները նման ճակատագրական որոշում չեն ընդունի»,- ադրբեջանական АПА գոծակալությանը հայտարարել է Լենմարկերը։
Նրա խոսքով, երկու երկրների հասարակությունները պետք է հասկանան, որ խաղաղ լուծումը պետք է փոխզիջումային լինի։ «Կողմերից ոչ մեկը իր բոլոր պահանջները չի բավարարի։ Սակայն խաղաղ լուծումը ձեռնտու է երկու կողմերի համար էլ»։




























