Wizz Air ավիաընկերությունը հայտարարել է Վենետիկի եւ Երեւանի միջեւ նոր չվերթների գործարկման մասին։ Այս մասին տեղեկացրել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

Թռիչքներն իրականացվելու են 2023թ. հունվարի 12-ից, շաբաթը երկու անգամ՝ հինգշաբթի եւ շաբաթ օրերին։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերից ավիաընկերությունը կատարում է չվերթներ Հռոմ-Երեւան-Հռոմ ուղղությամբ։