Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը խոսել է Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ սերժանտ Սուրեն Մովսիսյանի հերոսական գործողությունների մասին։

Հրետանային անձնակազմը՝ սերժանտ Սուրեն Մովսիսյանի հրամանատարությամբ, պաշտպանել է առաջացող ռուսական մոտոհրաձգայիններին։

«Ճշգրիտ հարվածներով հրետանավորները ոչնչացրել են զինամթերքի պահեստը եւ նեոնացիստների կենդանի ուժը, ինչը ռուս զինվորականներին թույլ է տվել զարգացնել հարձակողական գործողությունն ու ազատագրել եւս մեկ բնակավայր»,- հայտնում է TV Center-ը։