Հայաստանում գոյություն ունի ռուսական կրթության երկու տեսակի հանրակրթական հատված, որոնցից մեկը Ռուսաստանի Դաշնության ենթակայության տակ գտնվող դպրոցն է։ Այս մասին նոյեմբերի 7-ին Ազգային ժողովի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Ըստ նրա, խոսքը, մասնավորապես, Քանաքեռ-Զեյթուն (Երեւան քաղաքի) վարչական շրջանում գտնվող 11-ամյա կրթությամբ դպրոցի մասին է։ «Միեւնույն ժամանակ, 12-ամյա հայկական դպրոցներում կան ռուսական դասարաններ, որոնք ավարտելուց հետո դպրոցականները հայկական նմուշի փաստաթուղթ են ստանում»,- ասաց Դումանյանը։

Միաժամանակ, ռուսերենով դասավանդող դասարաններում կարող են սովորել ինչպես Հայաստանի քաղաքացի չհանդիսացող երեխաները, այնպես էլ Հայաստանի այն քաղաքացիները, որոնք վերջին 5 տարիներին ապրել են հանրապետությունից դուրս։

«Ռուսական դասարաններում մենք ունենք 3500 ազատ տեղ… Ռուսաստանը նախատեսում է Հայաստանում բացել ռուսական դպրոց՝ 11-ամյա կրթությամբ, «Գազպրոմ» ընկերության ծրագրով։ Նրանք ցանկանում են, որ մենք ինտեգրենք նրանց մեր միջավայրում: Կրթությունը սրա առաջին պայմանն է»,- ասաց նախարարը։