ԱՄՆ-ն միջանկյալ ընտրությունները տապալելու «կոնկրետ կամ իրական սպառնալիք» չի տեսնում։ Այս մասին հայտարարել է կիբեռանվտանգության հարցերով բարձրաստիճան պաշտոնյան, հաղորդում է Reuters-ը:

«Մենք չենք տեսնում կոնկրետ կամ իրական սպառնալիք, որը կարող է խախտել ընտրական ենթակառուցվածքը»,-ասել է նա։   

Նրա խոսքով ՝ դա չի նշանակում, որ խնդիրներ չեն լինի։ Օրինակ, Նյու Ջերսիի Մերսեր օկրուգի պաշտոնյաներն ասում են, որ այնտեղ «քվեարկության մեքենաների հետ կապված խնդիրներ» կլինեն։

«Ամեն անգամ ընտրությունների օրը մենք բախվում ենք խնդիրների»,-ասել է պաշտոնյան։ «Նման միջադեպերը չեն ազդի մարդու՝ քվեարկելու ունակության վրա»,-հավելել է նա։