Թուրքիայի Թունջելի (Դերսիմ)  քաղաքում քուրդ զինյալները 2 տարբեր վայրերում համաժամանակյա հարձակում են գործել հատուկ նշանակության ոստիկաների դեմ:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` քուրդ զինյալների մի խումբ տարբեր կողմերից կրակահերթ է բացել ֆուտբոլ խաղացող հատուկ նշանակության ոստիկանների ուղղությամբ: Հարձակման հետեւանքով  սպանվել է 2 ոստիկան, վիրավորվել` 8-ը:

Միեւնույն ժամանակ քուրդ զինյալները հարձակում են գործել Թունջելիի Էսենթեփե թաղամսը հսկող հատուկ նշանակության ոստիկանական կետի դեմ: Այստեղ ոստիկանների եւ քուրդ զինյալների միջեւ բախում է սկսվել:

Թունջելիի ժանդարմերիայի հրամանատարությունից օդ բարձրացած «Կոբրա» ուղղաթիռները կրակ են բացել Մունզուրի դաշտ փախչող քուրդ զինյալների դեմ:

Նշենք, որ այս հարձակումից ժամեր առաջ Թունջելիի լեռներում  PKK-ի զինյալները ծուղակի մեջ են գցել 2 թուրք զինվորականի եւ սպանել: Իսկ Հաքքարիում քուրդ զինյալների հարձակման հետեւանքով սպանվել են գյուղի 2 պահապաններ: