Թուրքիայում «Ինտերնետ հուշագիր» գործի շրջանակներում ձերբակալվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախոզության պետ, գեներալ  Իսմայիլ Հաքքը Փեքինը։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ գլխավոր շտաբի հետախուզության պետը ժամանել է դատարան, որտեղ եւ նրա նկատմամբ կայացվել է կալանման որոշում։

Նշենք, որ «Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է  կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն ու ոչ մահմեդականններին։