Բրյուսելում չեն ընդունում, որ ձախողվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում՝ հույս ունենալով, որ պատժամիջոցները կօգնեն արագ վերջացնել պատերազմն Ուկրաինայում։ Այս մասին ասել է Հունգարիայի ԱԳՆ-ի ղեկավար Պետեր Սիյարտոն։
Նրա խոսքով՝ ԵՄ-ը նոր պատժամիջոցներ է ցանկանում միայն նրա համար, որ ինչ-որ կերպ արդարացնի սեփական սխալ որոշումները, որոնք վնաս են հասցնում, որովհետեւ խոստովանությունը, որ պատժամիջոցները փակուղի են, կպահանջի պատժել մեղավորներին։
«Բրյուսելը խոստացել էր, որ պատժամիջոցները ծնկի կբերեն ռուսական տնտեսությունը եւ դրրանով իսկ կնպաստեն պատերազմն արագ ավարտելուն։ Բայց ներկայում ակնհայտ է, որ պատերազմն ընթանում է դաժան ձեւով, եւ եվրոպական տնտեսությունն է շարժվում դեպի ռեցեսիա»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ առաջնորդները, որոնք սատարել են պատժամիջոցներ մտցնելուն, պետք է ընդունեն, որ հենց դրանց պատճառով է եվրոպական տնտեսությունը մոտեցել ռեցեսիայի, եւ հրաժարական տան։ «Դա նրանց նորմալ արձագանքը կլիներ, ովքեր վնաս են հասցրել Եվրոպային պատժամիջոցներ մտցնելով»,- ասել է նա։




























