Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հաստատել է «Ճանկ-թուր» օդային գործողության անցկացումը Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում, հայտնում է Anadolu լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը «գործել են ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքի համաձայն»:
Ռազմաօդային ուժերը գործողություն են իրականացնում «Քրդական բանվորական կուսակցության» եւ քրդական «Ժողովրդի պաշտպանության ուժեր»-ի դեմ, որոնք հանդիսանում են Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) ողնաշարը, որը վերահսկում է Հասաքա եւ Ռաքքա նահանգների մեծ մասը, ինչպես նաեւ Քոբանիի շրջանը, Եփրատը եւ Դեյր Զորի հյուսիս-արեւելքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ SDF-ի խոսնակ Ֆարհադ Շամին հայտնել էր, որ թուրքական օդուժը ավիահարվածներ է հասցնում Արաբական Հանրապետության հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում գտնվող Քոբանիի եւ Հասեքի շրջաններին։





























