«Ես գտնում եմ, որ կարելի էր եւ կարելի է փոխադարձ ընդունելի ճանապարհներ գտնել ու երկխոսությունը շարունակել։ Իրավական հարթության մեջ այդ հարցի կարգավորումը հնարավոր է։ Կան տարբեր ձևեր, որոնք կարելի է կիրառել»,– երեկ թերթի հետ զրույցում ասել է Աժ փոխնախագահ Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի կալանավորմանը, ինչը պատճառ դարձավ իշխանության և Կոնգրեսի միջև սկսված երկխոսության առկախման համար»:

Պատասխանելով « 168 ժամ»-ի  այն հարցին, թե արդյոք իրավապահ համակարգը խտրականություն չի՞ ցուցաբերել, երբ 57 մլն դրամի բենզին յուրացնելու կասկածանքով ձերբակալված ՃՈ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին ազատ է արձակել, իսկ ՀԱԿ ակտիվիստին՝ կալանավորել, Նիկոյանն ասել է.  «Իմ կարծիքով՝ գործընթացի մեջ ներգրավված մարդիկ պետք է ամեն ինչ անեին, որ երկխոսությունը չխաթարվեր։ Ամեն դեպքում այս գործընթացի մեջ պետք է իշխանությունը շարունակաբար ավելի մեծ հանդուրժողականություն եւ մեծահոգություն դրսեւորեր»: