Թերթը գրում է, որ բավականին հետաքրքիր աշխատաոճ է վերջին շրջանում որդեգրել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ «Նա իր մոտ է կանչել մի շարք տնտեսվարողների, այդ թվում՝ որոշ օլիգարխների, որոնց հետ նոր խաղի կանոններ է սահմանել։ Վերջինս տնտեսվարողների եւ առանձին օլիգարխների հետ պայմանավորվել է, որ նրանց պարբերաբար, բայց շատ քիչ գումարներով տուգանելու է, որպեսզի ցուցանիշ ցույց տա, թե իբր ոլորտում դրական միտումներ են նկատվում։
Ըստ նոր խաղի կանոնների՝ իրական ստուգումներ, ըստ էության՝ չեն անցնելու, որովհետեւ այդ դեպքում շատ-շատերը պարզապես ստիպված կլինեն շաբաթը մեկ անգամ կլորիկ գումարի չափով տուգանվել։ Իսկ այս դեպքում եւ տնտեսվարողն է քիչ տուգանվում, եւ Արտակ Շաբոյանն է շահած դուրս գալիս՝ վերադասին եւ հասարակությանը ցույց տալով, թե ինչ արյունավետությամբ է աշխատում իր ղեկավարած կառույցը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:




























