Հայն ընկել է մոտեցիկետի տակ ՌԴ Կրասնոդարի շրջանում ոստիկանությունից փախչելու անհաջող փորձի ժամանակ:

Սեպտեմբերի 5-ին ծովափին անհայտ անձը կրակել է տեղաբնիկի վրա, վիրավորել նրան եւ թաքնվել դեպքի վայրից: Օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում, ոստիկանության աշխատակիցներն ուշադրություն են դարձրել տղամարդու վրա, ով արտաքին տվյալներով նման է եղել չարագործին:

Հայաստանի զինված բնակիչը փորձել է թաքնվել ոստիկանության աշխատակիցներից, սակայն ավտովթարի է ենթարկվել եւ ծանր վիճակով տեղափոխվել հիվանդանոց:

Զննման ընթացքում, նրա մոտ հայտաբերվել է երկու ատրճանակ, որոնցից մեկը` խլացուցիչով, հաղորդում է «Ինտերֆաքս-Յուգ»-ը: