Երեւանի Կիեւյան կամրջի բազրիքից, սեպտեմբերի 6-ին, ժամը 00.00-ին քաղաքացի է կախվել եւ սպառնում է ինքնասպանություն գործել` ցած նետվելով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները ճոպաններով անվնաս բարձրացրել եւ շտապօգնության աշխատակիցներին են հանձնել Երեւան քաղաքի Սեւքարեցի Սաքոյի փողոցի թիվ 36 տան բնակիչ, 34-ամյա Սամվել Ավոյանին:




























