Ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 24-ին Նորագավիթի 12-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 40-ամյա Գեղամ Հ.-ին:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2021 թ. դեկտեմբերի 10-ից Ուզբեկստանի Հանրապետության Տաշքենդ քաղաքի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր հարկեր վճարելուց խուսափելու համար:

Խափանման միջոցը` կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: