Տարիներ շարունակ քարահունջցի այգեգործները ճանապարհի բացակայության պատճառով չէին կարողանում հասնել իրենց այգի, վարուցանք անել, խնդրով դիմել էին համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գորիսի համայնքապետարանից:

Դիմելուց հետո խնդրին լուծում է տրվել, շինաշխատանքներն ընթացքի մեջ են, դրանք իրականացնում է Գորիս համայնքի «Բարեկարգում» ՀՈԱԿ-ը։

Համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը հետևողականորեն է իրականացվող աշխատանքներին։ Այսօր հերթական այցն է կատարել Քարահունջ»։