Սամսունում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի երեք քաղաքացիների՝ պոռնկությամբ զբաղվելու համար։
Հարեւանությամբ ապրողները պատուհանից տեսել են, որ ուսումնարանում մի խումբ մարդիկ սիրով են զբաղվում եւ ոստիականություն են կանչել, հաղորդում է tspress.ge կայքը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը դասարաններից մեկում հայտնաբերել է ուսումնարանի երկու աշխատակցի եւ երեք վրացուհու։
Ոստիկանության տեղեկություններով, Վրաստանի քաղաքացիները սեքսուալ ծառայություններ են մատուցել գիշերը 100 դոլարով։ Ձերբակալվածներից ամենամեծը 47 տարեկան է, իսկ փոքրը՝ 30։ Նրանց բոլորին արտաքսելու են, հաղորդում է «Գրուզյա online»-ը:




























