Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում  սեպտեմբերի 11-ի իրականացվելիք պատարագի հետ կապված Վանեցի լուսանկարիչ Այթաչ Սելչուքը նախատեսել է հայերի ժառանգությանը նվիրված ֆոտոցուցահանդես կազմակերպել։

Վանեցի լուսանկարչի ֆոտոցուցահանդեսը կրելու է «Արտամեդ. Բնություն եւ մշակույթ» անունը, որի շրջանակներում կներկայացվեն Վանում հայերի թողած հոգեւոր եւ մշակույթային կառույցները։ Ֆոտոցուցահանդեսը կանցկացվի սեպտեմբերի 10-15-ը Վանի Աթաթուրքի անվան մշակույթի կենտրոնում եւ Վանի գեղեցիկ արվեստների սրահում։

Վանեցի լուսանկարիչն իր աշխատանքների ընթացքում բազմաթիվ հայկական եկեղեցիներ, գերեզմաններ եւ պատմական այլ կառույցներ է գտել եւ դրանց պահպանման եւ վերականգնման համար դիմել է Մշակույթի եւ բնական ունեցվածքի պահպանության խորհրդին։

Նշենք, որ սեպտեմբերի 11-ին Վանի Աղթամար կղզում իր ստեղծագործությունների ցուցահանդեսն է կազմակերպելու նաեւ վանեցի նկարիչ  Հայդար Էքինեքը, ում ստեղծագործությունների մեջ օգտագործվել է Աղթամար կղզու հողը։ Նկարիչը նշել է, թե ներկայացվելու 16 ստեղծագործություն, իսկ ցուցահանդեսի հրավերները տպվել են թուրքերենով, անգլերենով, հայերենով եւ քրդերենով։