Թուրքական ռազմական օդանավերը կրկին անցել են Իրաքի օդային տարածքը եւ ռմբակոծել Քանդիլ լեռն ու նրա շրջակայքը, որտեղ գտնվում են հարյուրավոր գյուղեր։
Firat գործակալության փոխանցմամբ՝ թուրքական օդուժին պատկանող 6 օդանավ սեպտեմբերի 7-ի կեսօրին մտել են Իրաքի տարածք եւ սկսել ռմբակոծել Քանդիլ լեռն ու շրջակայքը։
Նշենք, որ օգոստոսի 17-ից 19-ը Թուրքիայի հրետանին եւ օդուժերը ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող PKK-ի ճամբարները։ Ռմբակոծությունների հետեւանքով զոհվել է նաեւ քաղաքացիական 7 անձ։ Իրաքի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հանձնել Թուրքիային՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն իր երկրի տարածքում։



























