Դեկտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի առանձին հատվածներում սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռներում՝ ձյան տեսքով։ Կեսօրից հետո նման պատկեր կդիտվի շրջանների մեծ մասում։ Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-5 մ/վրկ: «Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւանում սպասվում են տեղումներ եւ մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2 + 4, վաղը ցերեկը՝ + 4 + 6։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ 0-3,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -1-3,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +1 + 3, ցերեկը՝ + 2 + 4,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ -1 + 3,

Լոռիում՝ գիշերը՝ -2 + 3, ցերեկը՝ + 4 + 8,

Տավուշում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 5 + 9,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ -2-4,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 1 + 6,

Արարատում՝ գիշերը՝ +3 + 5, ցերեկը՝ + 5 + 7,

Արմավիրում՝ գիշերը՝ +2 + 4, ցերեկը՝ + 4 + 6,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ -1 + 1,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2 + 5, ցերեկը՝ + 5 + 7,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2 + 6, ցերեկը՝ + 9 + 12,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +5 + 9,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0 + 5, ցերեկը՝ + 4 + 9։