Ուկրաինայում կորուստների եւ պարտության պատճառով Ռուսաստանի ռազմական ուժի եւ հեղինակության նվազմանը զուգընթաց նախկին Խորհրդային Միության մյուս երկրներում սառեցված հակամարտությունները եւ լարվածությունը վերահսկելու ՌԴ կարողությունը նույնպես վատթարանում է եւ այդ հակամարտությունների վերսկսման լուրջ վտանգ է  առաջանում։

Հաշվի առնելով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ներկայիս հարաբերությունների ցավալի վիճակը՝ ԱՄՆ վարչակազմը կարող է գայթակղվել միջամտելու նման հակամարտություններին՝ ռուսական ազդեցության թուլացման ջանքերի շրջանակում: Այս գայթակղությանը պետք է դիմադրել։ Տարածաշրջանի համար հետեւանքները սարսափելի կլինեն, իսկ ամերիկյան նպատակների համար հետեւանքները սահմանափակ կամ բացասական: Այս մասին ասվում է Quincy Quincy Institute For Responsible Statecraft հոդվածում։

«ԱՄՆ-ն Հարավային Կովկասում կենսական ազգային շահեր չունի։ ԱՄՆ-ն նաեւ չունի նոր պատերազմների հետեւանքները վերահսկելու ռազմավարություն եւ կարողություն, ինչի արդյունքում այդ հետեւանքները կարող են բացասական լինել ԱՄՆ շահերի եւ արժեքների համար, ինչպես նաեւ տվյալ տարածաշրջանների բնակչության համար։

Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային տարածքում այնքան էլ միանշանակ բացասական չի եղել, ինչպես ենթադրում է Ուկրաինա ներխուժումը. Այդ տարածաշրջանի որոշ մասերում Ռուսաստանը գործել է կայունությունը պահպանելու եւ այնպիսի զինյալների ներթափանցումն ու տարածումը զսպելու համար, ինչպիսիք են «Իսլամական պետությունը» եւ «Ալ-Քաիդան» եւ նրանց անմիջական մասնաճյուղերը, որոնք նաեւ Միացյալ Նահանգների ոխերիմ թշնամիներն են: Վերջապես, քաոսային վակուումը, որը կարող էր ներգրավել չինական ուժը, անշուշտ, չէր բխի Միացյալ Նահանգների աշխարհաքաղաքական շահերից:

Այսպիսով, Կենտրոնական Ասիայում ռուսական ուժերը կարեւոր դեր են խաղացել Տաջիկստանին՝ Աֆղանստանից իսլամիստական ​​ծայրահեղականության տարածումից պաշտպանելու գործում: 2022 թվականի սեպտեմբերին Տաջիկստանի եւ Ղրղզստանի միջեւ սահմանային հակամարտությունը կարող էր նաեւ մասամբ պայմանավորված լինել նրանով, որ այս երկրների միջեւ հարաբերությունների վրա ազդելու Ռուսաստանի կարողությունը թուլացել է: Այս բախումը հանգեցրեց տասնյակ զոհերի, իսկ ավելի քան 100,000 մարդ դարձավ փախստական։ Նմանատիպ սահմանային խնդիրներ կան Կենտրոնական Ասիայի մի քանի պետությունների միջեւ։

Սակայն հակամարտության վերսկսման առավել անմիջական սպառնալիքը Կովկասում է, որտեղ կատաղի մարտեր են սկսվել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եւ ռուս խաղաղապահները, որոնք 2020 թվականի պատերազմից հետո հարաբերական կայունություն են պահպանում Լեռնային Ղարաբաղում, կարծես այլեւս ի վիճակի չեն դա անել: Ռուսական զորքերը նույնպես դուրս են բերվել Հայաստանից՝ Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սրելու համար, ինչը  կասկածի տակ է դնում  Հայաստանը Ադրբեջանից եւ Թուրքիայից պաշտպանելու Ռուսաստանի պարտավորության կատարման կարողությունը:

Վրաստանն իր հերթին ակնհայտորեն շահագրգռված է 2008-ի եւ 1990-ականների սկզբի պատերազմներում Ռուսաստանի հաղթանակները զրոյացնելու մեջ։ Հյուսիսային Կովկասում՝ Դաղստանում Ուկրաինայի պատերազմին տեղացի տղամարդկանց զորակոչի կապակցությամբ ուժեղ դիմադրությունը մեծ դժգոհության ալիք է առաջացրել, ինչը կարող է նպաստել իսլամիստական արմատականության վերածննդին։Հարավային Կովկասում ՌԴ ունեցած ազդեցությունը նույնպես կարող է խաթարել Հյուսիսային Կովկասում նրա վերահսկողությունը:

2020 թվականից Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները փակուղի են մտել։ Ռուսաստանը, սակայն, ձգտում էր դա փոխհատուցել Ադրբեջանին՝ խթանելով ադրբեջանական տրանսպորտային միջանցքը, որը Ադրբեջանը կապում է Նախիջեւանին եւ Նախիջեւանի տարածքով Թուրքիային եւ Արեւմուտքին, ծրագիր, որն արտացոլում է նաեւ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու Ռուսաստանի մեծ ձգտումը: 

Հայաստանը համաձայնել է քննարկել այդչնայած այս առումով մեծ մտավախություններ կան թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում։ Վերջինս վախենում է իր հյուսիսային սահմանների երկայնքով ադրբեջանական իշխանության ցանկացած ընդլայնումից։ Իր մտահոգությունները հայտնելու համար Իրանը 2021 եւ 2022 թվականների հոկտեմբերին զորավարժություններ  անցկացրեց Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո Հարավային Կովկասում նոր էջ  սկսեց։ Բաքուն օգտագործեց ուկրաինական պատերազմը՝ Մոսկվայի եւ Լեռնային Ղարաբաղում նրա խաղաղապահ առաքելության վճռականությունը փորձելու համար։ 2022 թվականի ամռան վերջին Ադրբեջանը Խարկովում Ռուսաստանի ռազմավարական պարտությունից հետո ձեռնարկեց աննախադեպ քայլ՝ մի քանի կիլոմետր խորանալով դեպի Հայաստանի տարածք։

Պատասխան տալու Ռուսաստանի անկարողությունը՝ չնայած հայ-ռուսական պայմանագրին եւ Երեւանի անդամակցությանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, լրջորեն թուլացրեց հայերի հավատը Ռուսաստանի հետ դաշինքի նկատմամբ եւ հանգեցրեց Վաշինգտոնի ուղղությամբ հայկական նախաձեռնություններին: Սեպտեմբերյան էսկալացիան ավարտվեց ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարով։

Ռազմական գործողությունների վերջին բռնկմանը հաջորդեց 2022 թվականի սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան (հատկանշական է, որ ոչ Ադրբեջան)՝ ԱՄՆ Կոնգրեսի՝ հայկական հարցերով խմբից երկու անդամների ուղեկցությամբ։ Այցի ընթացքում Փելոսին մի շարք միանշանակ հայանպաստ եւ հակաադրբեջանական հայտարարություններ  արեց, ինչը վկայում է այն մասին, թե ԱՄՆ Կոնգրեսի նախընտրական հաշվարկները որքանով կարող են տարբերվել ԱՄՆ ուժային գերատեսչությունների ռազմավարական հաշվարկներից։

Ադրբեջանի հետ մտերմանալու նրանց փորձերին որոշ չափով խանգարում է այն փաստը, որ Ադրբեջանը Ալիեւների դինաստիայի ժառանգական բռնապետությունն է, մինչդեռ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, թեեւ ոչ լիարժեք։

ԵՄ-ն նույնպես նոր հետաքրքրություն  ցուցաբերեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստեղծված իրավիճակի նկատմամբ։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի միջեւ կայուն խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների մի քանի փուլ  անցկացրեց:

Սակայն 2022 թվականի նոյեմբերի վերջին տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին այն ծայրահեղ դժվարությունները, որոնց բախվում է արտաքին միջնորդության ցանկացած փորձ։ Մի կողմից, նոյեմբերի 24-ին Երեւանում Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթաժողովում Պուտինը խիստ քննադատության արժանացավ Փաշինյանի եւ հայկական լրատվամիջոցների կողմից Հայաստանին Ադրբեջանից պաշտպանելու ՌԴ-ի եւ ՀԱՊԿ-ի ձախողման համար։ Փոխարենը, Հայաստանի կառավարությունը խնդրեց Ֆրանսիային (որն ունի մեծ եւ ազդեցիկ հայկական փոքրամասնություն) միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտությունում։

Սակայն Ֆրանսիայի միջնորդության առաջարկն անմիջապես մերժվեց Ադրբեջանի կողմից։ Նախագահ Իլհամ Ալիեւը չեղյալ  հայտարարեց դեկտեմբերի 7-ին Բրյուսելում Հայաստանի հետ նախատեսված բանակցությունները, որոնք պետք է անցկացվեին Ֆրանսիայի եւ ԵՄ-ի միջնորդությամբ, հայտարարեց, որ Ադրբեջանը կմերժի բանակցություններում Ֆրանսիայի ցանկացած մասնակցություն՝ հավելելով, որ Փարիզի կողմից Հայաստանի ինքնիշխանությանը աջակցելու արտահայտությունը ցույց է տալիս ֆրանսիական կողմնակալությունը եւ «վիրավորում է» Ադրբեջանին։

Ֆրանսիայի եւ ԵՄ-ի ազդեցության սահմանափակումը նույնպես բացահայտում է ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի հիմնարար խնդիրը, որի մասին արդեն նշվել է. Ադրբեջանում հայերի կամ Հայաստանում ադրբեջանցիների իրական անվտանգություն չի կարող լինել առանց մեծաթիվ, երկարաժամկետ, չեզոք խաղաղապահ ուժերի ներկայության (ինչպես Բոսնիայում)։

Այսպիսով, առանց ամերիկացի խաղաղապահների տեղակայման, Միացյալ Նահանգները չի կարող վճռորոշ դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ավարտի եւ տարածաշրջանում հետագա իրավիճակի վերահսկման գործում։ Սակայն նման ուժեր ուղարկելը ռազմավարական եւ ռազմական տեսանկյունից չափազանց անխոհեմ քայլ կլիներ։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը կտրականապես դեմ կլինեն։ Հաշվի առնելով, որ ամերիկա-թուրքական հարաբերությունները գնալով ավելի ու ավելի բարդ վիճակում են հայտնվում, դա նույնպես դժվար թե ողջունվի Թուրքիայի կողմից:

Չնայած Ռուսաստանի նկատմամբ վերջերս տեղի ունեցած հիասթափությանը, հայոց պատմական հիշողությունում տպավորված է այն փաստը, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո արեւմտյան տերությունները, ներառյալ Ամերիկան, ոչինչ չարեցին իրենց հայանպաստ հռետորաբանությունը արդարացնելու համար, եւ միջամտեց միայն խորհրդային բանակը, որը կանխեց Հայաստանի կործանումը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից։

 Փելոսիի այցից հետո Երեւանում հայկական ծագմամբ մի ամերիկացի ասել էր. «Կարեւոր է տեսնել, որ ԱՄՆ-ն վերջապես ակտիվացել է եւ գիտակցել, թե ինչ է կատարվում այստեղ: Բայց ջերմ խոսքերը դեռ ամեն ինչ չեն։ Մեզ անհրաժեշտ է շոշափելի աջակցություն՝ օգնելու կանգնեցնել նրանց, ովքեր ցանկանում են մեզ ջնջել երկրի երեսից»:

Երկրորդ, Ռուսաստանին փոխարինելու ԱՄՆ-ի փորձը, անկասկած, ուժեղ դիմադրություն կառաջացնի Մոսկվայի կողմից. եւ չնայած Ռուսաստանի ռազմական հզորությունը կտրուկ նվազել է Ուկրաինայում պատերազմից հետո, Ռուսաստանը պահպանում է Հայաստանի ներքին քաղաքականությունն ապակայունացնելու զգալի կարողությունը: Վերջապես, Կովկասում ԱՄՆ ռազմական ներկայության հաստատումը, ամենայն հավանականությամբ, կդրդի Վրաստանին փորձել զենքի ուժով վերականգնել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորցրած տարածքները։

Հարավային Կովկասում էթնիկական վեճերը չափազանց բարդ բնույթ ունեն եւ  դժվար լուծելի են: ԱՄՆ-ն այս  հակամարտություններից որեւէ մեկը լուծելու կախարդական բանաձեւ չունի։ Լեռնային Ղարաբաղի դեպքում ԱՄՆ ռազմավարությունը կախված է մնացել Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման ցանկության եւ ԱՄՆ Կոնգրեսում հայկական սփյուռքի ազդեցության միջեւ:

Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում ԱՄՆ-ի քաղաքականությունն ընդհանուր առմամբ դրսեւորվում էր Վրաստանին ուղղված պարզ աջակցությամբ։ Սա հնարավորություն է ստեղծում, որ ԱՄՆ-ի ավելի մեծ ռազմական եւ քաղաքական ներգրավվածությունը տարածաշրջանում անքակտելիորեն կապված կլինի Ռուսաստանին արտաքսելու օրակարգի հետ, եւ Ամերիկան ​​չի կարողանա ստեղծել սեփական կայուն տարածաշրջանային կարգը:

 Մինչ այժմ Վրաստանի կառավարությունը, ի տարբերություն Ադրբեջանի կառավարության, չի օգտագործել Ուկրաինայում Ռուսաստանի դժվարությունները՝ նոր ռազմական հարձակումներ սկսելու կամ կորցրած տարածքները վերականգնելու համար: Վրաստանի կառավարությունում գերակշռում է «Վրացական երազանք» կուսակցությունը, որի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին սերտ գործարար կապեր ունի Ռուսաստանի հետ։ Վրաստանը նույնպես տնտեսական պատժամիջոցներ չկիրառեց Ռուսաստանի դեմ, թեեւ ՄԱԿ-ում քվեարկեց Ուկրաինա ռուսական ներխուժումը դատապարտելու օգտին։

Անկասկած, վրացական զգուշավորությունը ձեւավորվել է նաեւ անցած անգամ Վրաստանի աղետալի պարտության հիշողությամբ, երբ նա փորձոմ էր անել դա, եւ այն փաստով, որ երկարատեւ վրացամետ հռետորաբանությունից հետո Ամերիկան օգնության չեկավ Վրաստանին։ Սակայն այդ զսպվածությունը մեծ ցասում առաջացրեց վրացական հանրությունում, իսկ ԱՄՆ-ի ավելի ակտիվ մասնակցությունը, հատկապես  Ուկրաինայում Ռուսաստանի նոր պարտությունների հետ համադրմամբ, կարող է զրկել Վրաստանի կառավարությանը եւս մեկ քայլ չձեռնարկելու հնարավորությունից. եւ եթե այդ կառավարությունը շարունակի հրաժարվել, կարող է մի քանի խորհրդային կառավարությունների պես տապալվել հեղաշրջման կամ ժողովրդական ապստամբության հետեւանքով։

Եթե վրացական նման քայլը հանգեցնի այդ տարածքները հետ նվաճելուն, արդյունքը գրեթե հաստատ կլինի Աբխազիայի եւ Հարավային Օսիայի օս, աբխազ եւ ռուս բնակչության փախուստի եւ էթնիկ զտման նման մի բան, ինչն ինքնին ծանր հանցագործություն է, որը կվարկաբեկի Ամերիկան եւ կուժեղացնի այն ձայներն ամբողջ աշխարոհւմ, որոնք ԱՄՆ հավատարմությունը դեմոկրատիային եւ մարդու իրավունքներին նկարագրում են որպես ԱՄՆ-ը բարձրացնելու կեղծավոր քող։ Սակայն գոյություն կունենար նաեւ այն բանի վտանգ, որ, ինչպես եւ 2008թ., Վրաստանի նման քայլը պարտություն կկրի։ Չնայած վրացական զինված ուժերը լավ զինված են եւ ֆինանսավորվում են Միացյալ Նահանգներից եւ ՆԱՏՕ-ից, Վրաստանի բնակչությունը հազիվ թե կազմի Ուկրաինայի բնակչության մեկ տասներորդը, այն դեպքում, երբ Ռուսաստանը զորահավաքի միջոցով ստեղծում է նոր ռեզերվներ, որոնք ահրաժեշտության դեպքում կարող է  նետել Վրաստան։ Ռազմական առումով Ռուսաստանը կարող էր նվաճել ամբողջ Վրաստանը 2008թ. օգոստոսին, բայց ֆրանսիական միջնորդությունը եւ Ռուսաստանի՝ Եվրոպայի հետ հարաբերությունները բարելավելու ցանկությունը  ստիպեցին Մոսկվային նահանջել։ Այսօր Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի հաղթանակը Կրեմլին հնարավորություն կտա կամ զիջումների հասնել Արեւմուտքից՝ զսպվածության փոխարեն, կամ նսեմացնել Ամերիկային՝ ճզմելով ամերիկյան գործընկերոջը։ Որպես այլընտրանք՝ այս սցենարներից ցանկացածը կանխելու համար ԱՄՆ վարչակազմը կարող է հակամարտությանն ուղղակի միջամտելու գայթակղություն ունենալ։ Սակայն դա կհանգեցնի այն սցենարին, որից Բայդենի վարչակազմը ցայժմ խուսափում է Ուկրաինայում. դա ուղիղ բախումն է ամերիկյան եւ ռուսական զորքերի միջեւ՝   չափազանց վտանգավոր հետեւանքներով։ Բայդենի վարչակազմը Կովկասում պետք է շարունակի զգույշ դիվանագիտության իր ընթացիկ քաղաքականությունը եւ ձգտի օգնել կանխելու նոր հակամարտությունները՝ խուսափելով նոր դժվարություններից։ ԱՄՆ-ի ոչ բարոյականությունը, ոչ ազգային շահերը չեն արդարացնում Միացյալ Նահանգների կողմից այդ ռիսկի խրախուսումը։ Չնայած ԱՄՆ համընդհանուր գերազանցության կողմնակիցներին դժվար կլինի համաձայնել սրա հետ, Միացյալ Նահանգները պատմականորեն առհասարակ որեւէ կարեւոր շահ չունի Կովկասում, ինչպես դա ցուցադրվել է նրանով, որ այդ երկիրը հեռու է մնացել տարածաշրջանային հակամարտություններից ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմներից հետո։ Ռուսաստանի ներկայությունը Կովկասում վերջին 30 տարիներին նույնպես զգալի վնաս չի հասցրել Միացյալ Նահանգներին կամ միջազգային կարգին, որը գլխավորում է ԱՄՆ-ը։ Ուստի, Բայդենի վարչակազմը պետք է ջանա օգնել կանխելու նոր հակամարտությունները՝ խուսափելով նոր դժվարություններից»։