Հունվարի 3-ից մեկնարկում է ՀՀ տարածք ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների և խոզի մսի, թռչնամսի, սերբական ծագում ունեցող պանիրների, սպիրտային թրմօղիների, տաբակ պարունակող ծխախոտի, վիետնամական ծագում ունեցող երկարահատիկ բրնձի  լիցենզիաների տրամադրման հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Էկոնոմիկայի նախարարությունից:

Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն 10 աշխատանքային օրվա ընթացքում: