Ավելի քան 2500 բեռնարկղերով բեռնված բեռնարկղատար նավը չորեքշաբթի առավոտյան խորտակվել է Հորմուզի նեղուցից հարավ ընկած ջրերում՝ ծովային ականի վրա պայթելու և դրան հաջորդած հրդեհի հետևանքով, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով Իրանի ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հայտարարությանը։

Ըստ իրանական զինվորականների հայտարարության՝ նավը փորձել է անցնել նեղուցի այն երթուղով, որը նրանք անվանել են չարտոնված և վտանգավոր։

Ականի հետ բախումից հետո նավի վրա պայթյուն է տեղի ունեցել, ապա սկսվել է ուժեղ հրդեհ, ինչի հետևանքով բեռնարկղատար նավը խորտակվել է։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերը տեղի նավերին և ձկնորսներին նախազգուշացրել են միջադեպի շրջանում ջրի մակերեսին կարող են լողալ բեռնարկղեր, որոնց հետ բախվելու վտանգ կա։