Բուխարեստում մեկնարկած ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին օրը Հայաստանի հավաքականը մեդալ նվաճել չկարողացավ: Աղջիկների 53 կգ քաշային կարգում Իզաբելլա Յայլյանը երկամարտի 166 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը: Հաղթող դարձած մոլդովացի Կրիստինա Յովուի արդյունքն է 195 կգ:

Տղաների 56 կգ քաշային կարգում Սմբատ Մարգարյանը գրավեց 6-րդ տեղը` 231 կգ: Ոսկե մեդալը նվաճեց ռումինացի Ֆլորին Կրոիտորուն` 270 կգ: