Ճապոնական ավտոարտադրող Suzuki-ի տնօրենների խորհուրդը որոշում է կայացրել խզել ռազմավարական դաշինքը Volkswagen կոնցեռնի հետ, որը կնքվել էր 2009թ. դեկտեմբերին: Համագործակցության նպատակն էր առաջ մղել արտադրանքը համաշխարհային շուկաներում, նաեւ նոր տեխնոլոգիաներ մշակել:
Գերմանական կողմը պնդում է, որ համաձայն դաշինքի մասին պայմանագրի, ճապոնական ընկերությունը պետք է դադարեցներ տեղադրել Fiat-ի շարժիչները Suzuki SX4 քրոսովերների վրա, որոնց հավաքումն իրականացվում է Հունգարիայում:
Suzuki-ի ղեկավարության կարծիքով, ընկերությունը չի խախտել պայմանագիրը, եւ VW-ի մեղադրանքներից հետո որոշել է խզել դաշինքը, քանի որ այն ցանկալի շահույթը չի բերել, հաղորդում է NEWSru.co.il-ը:




























