ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսն այսօր` սեպտեմբերի 13-ին, երկօրյա այցով ժամանել է Վրաստան, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Աժուբալիսն այսօր կմասնակցի Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հաստատությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա Թբիլիսիի Radisson Iveria հյուրանոցում:
Լիտվայի ԱԳ նախարարը հանդիպում կունենա Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Նախատեսված են Աժուբալիսի հանդիպումները Վրաստանի նախագահի եւ խորհրդարանի խոսնակի հետ:
Ինչպես հաղորդում է վրացական լրատվամիջոցները, ԵԱՀԿ գործող նախագահը կհանդիպի նաեւ այստեղ աշխատող լիտվացի գործարարների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:



























