Ղրղըզստանի գլխավոր դատախազությունը դադարեցրել է Կումտոր ոսկու հանքի գործով հետաքննությունը։ Քրեական գործ էր հարուցվել երկրի առաջին նախագահ Ասկար Ակաեւի դեմ, տեղեկացրել է գլխավոր վերահսկիչ մարմնի մամուլի ծառայությունը։

Ակաեւից հանվել են բոլոր քրեական մեղադրանքները, ավելի վաղ դադարեցվել էր մնացած գործերի դրվագների հետաքննությունը։

«Կումտորի վերաբերյալ Ակաեւի գործը դադարեցվել է»,- ասել են մամուլի ծառայությունում։