Ձեռնարկությունների եւ «Պատրաստված է Իտալիայում» արտադրանքի նախարար Ադոլֆո Ուրսոն հայտարարել է, որ Իտալիան առաջարկել է Ուկրաինային օգտագործել Վենետիկի եւ Տրիեստի նավահանգիստները Ադրիատիկ ծովում՝ արտադրանքի արտահանման համար, տեղեկացրել է Il Messaggero թերթը։
Նրա խոսքով՝ Ուկրաինան կկարողանա նաեւ օգտագործել Եվրոպայում ամենամեծ լոգիստիկ պլատֆորմը Վերոնայում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Իտալիայի սենատի ներկայացուցիչների մեծ մասը քվեարկել է հօոգուտ 2023թ. Ուկրաինային զենք հանձնելու դեկրետի, որն առաջարկել է հանրապետության կառավարությունը։
Գործակալության տեղեկացմամբ՝ փաստաթուղթն արժանացել է 125 սենատորի հավանությանը, իսկ դրա դեմ քվեարկել է ընդամենը 28 սենատոր։
Նշվել է, որ դեկրետը դրական արդյունքի դեպքում պետք է արժանանա լիակատար հավանության Իտալիայի խորհրդարանի ստորին պալատում, բայց փաստացի այն ձեւականություն է։ Ինչ վերաբերում է մատակարարումների բովանդակությանը, ապա դա գաղտնի է մնում, եւ դրա մասին չի բարձրաձայնվում։
Փաստաթուղթն ինքը, ըստ էության, Կիեւին ռազմական օգնության դեկրետի շարունակությունն է, որն ընդունվել է 2022թ.։ Դրա շրջանակում Հռոմում քննարկվում է Ուկրաինա աջակցության արդեն վեցերորդ փաթեթի ուղարկման հարցը, բայց ներկա պահին Իտալիայի իշխանություններն այն դեռեւս համաձայնեցնել չեն կարողացել։


























