Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 13-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 16-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 25 հարց: