Յակուտիայում արտակարգ ցուրտը տարածքի մեծ մասում կպահպանվի, հայտնում է Յակուտիայի օդերեւութաբանները։

Երկուշաբթի Գորնի, Նամսկի, Խանգալասկի, Չուրապչինսկի, Տատտինսկի, Ուստ-Ալդանսկի, Ամգինսկի, Տոմպոնսկի, Ուստ-Մայսկի, Ալդանսկի, Օլեկմինսկի, Լենսկի, Միրնինսկի, Սունտարսկի, Նյուրբինյուիսկի, Վերխնեվիլյույսկի, Վիլյույսկի, Կոբյասկի, Օլենեկսկի շրջանների ցածրադիր գոտիներում սպասվում է -62 աստիճան։ Օդի ջերմաստիճանն այս վայրերում միջինը կկազմի -52  -57 աստիճան։

Չորեքշաբթի գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչեւ -60, ցերեկը՝ -40  -45, ցածրադիր գոտիներում՝ -48  -53 աստիճան։ Կոլիմայում՝ հյուսիսում, արեւմուտքում գիշերը՝ -40  -45, ցերեկը՝ -33  -38 աստիճան:

Հանրապետության մայրաքաղաքում առաջիկա երկու օրերին սպասվում է արտակարգ ցուրտ եղանակ։ Օդի միջին օրական ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 7 եւ ավելի աստիճանով ցածր: Երեքշաբթի Յակուտսկում թույլ ձյուն է, առավոտյան եւ ցերեկը՝ մառախուղ, քամին հյուսիսարեւելյան՝ 1-4 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը -48  -50։