Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը կոչ է արել բարձրացնել մատակարարումների գլոբալ շղթաների կայունությունը՝ այդ հարցը համարելով միջազգային հանրության առջեւ ծառացած ամենահրատապ խնդիրներից մեկը, հաղորդում է Reuters-ը։
Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում՝ նա նշել է, որ Ուկրաինայում պատերազմն ավելի է խախտել մատակարարման շղթաների կայունությունը COVID-19 համավարակի խախտումից հետո։
«Մենք տեսնում ենք մատակարարման շղթաների սեգմենտացիա համավարակի, աշխարհաքաղաքական հակամարտությունների, տեխնոլոգիաների համար մրցակցության եւ բազմակողմ առեւտրի համակարգի անկման պատճառով, իսկ Ուկրաինայում պատերազմը խորացրել է խափանումները»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ ազատ առեւտուրը շարունակում է կարեւոր մնալ՝ չնայած աճող պրոտեքցիոնիզմին։ Նա խոստացել է աշխատել «վստահելի» երկրների հետ՝ համաշխարհային մատակարարման շղթաները կայունացնելու համար։



























