Մեծ Բրիտանիան մտադիր է 600 հատ Brimstone հրթիռ ուղարկել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, հաղորդում է AP-ը։
Նա թվարկել է Ուկրաինային ռազմական աջակցության ավելի վաղ հայտարարված փաթեթը, այդ թվում՝ Challenger տանկերի ուղարկումը, եւ մանրամասներ է ներկայացրել այն հրթիռների տեսակների մասին, որոնք կմատակարարի Մեծ Բրիտանիան։
«Կարող եմ ասել, որ մենք նաեւ պատրաստվում ենք եւս 600 հատ Brimstone հրթիռ ուղարկել ռազմական գործողությունների թատերաբեմ, ինչը աներեւակայելի կարեւոր կլինի ռազմի դաշտում գերիշխանության հարցում Ուկրաինային օգնելու համար»,-ասել է նա։
«Եթե նախագահ Պուտինը խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ մենք այս տարի կձանձրանանք, ապա սխալվում է։ Մենք ծրագրեր ունենք այս տարվա, հաջորդ տարվա համար եւ այդպես շարունակ»,-հավելել է Ուոլեսը։



























