Մենք չենք պատերազմի Թուրքիայի դեմ։ Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը` ելույթ ունենալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի նիստում, հայտնում է Kathimerini-ն։

Նա նշել է, որ, ինչպես նախկինում, հնարավոր է համարում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ տարաձայնությունների լուծումը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկխոսության միջոցով։ «Մենք պետք է կարողանանք Թուրքիայի հետ (բանակցությունների) սեղանի շուրջ նստել՝ որպես ողջամիտ չափահաս մարդիկ, եւ լուծել մեր հիմնական տարաձայնությունը Էգեյան եւ արեւելյան Միջերկրական ծովում ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ»,- ասել է նա։

Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ թուրքական զորքերը կարող են «մի գիշեր հանկարծակի» հարձակվել Հունաստանի վրա, եւ նույնիսկ սպառնացել է հրթիռային հարված հասցնել Աթենքին։