Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, ՀՀԿ-ն այս պահի դրությամբ հակված է խորհրդարանական ընտրություններին գնալ «Օրինաց երկիր» կուսակցության հետ համատեղ՝ համամասնական ընտրացուցակով:
«Սա պարզորոշ զգացվում էր նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքերից, ով, պատասխանելով իշխող կոալիցիայի` միասնական դաշինքով գնալու մասին հարցին, ըստ էության, այնքան էլ հստակ չբացառեց այս հեռանկարը` ասելով, որ այդ մասին առաջիկայում կոալիցիայով որոշում կընդունեն:
ՕԵԿ կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանն էլ մեզ փոխանցեց, որ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը կուսակցությունում չի քննարկվել, քանի որ դեռ վաղ է: Իսկ ԲՀԿ-ին, ըստ թերթի տեղեկությունների, ամեն պատեհ ու անպատեհ առիթներով ՀՀԿ-ից համոզում են «միասին գնալ, պրծնել», - գրում է «Ժողովուրդը»:



























