Եվրոպան չպետք է ներքաշվի Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիմակայության մեջ, այլ դրա փոխարեն սեփական ուղին հարթի տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո լը Մերը։

Նրա խոսքով՝ Եվրամիության շահերից է բխում Չինաստանի հետ աշխատելը՝ նպատակներին հասնելու համար, ներառյալ կլիմայի փոփոխության դեմ պայքարը եւ առեւտրի զարգացումը: «ԱՄՆ-ն ցանկանում է դիմակայել Չինաստանին, մենք ցանկանում ենք համագործակցել Չինաստանի հետ։ Ես խորապես հավատում եմ, որ Չինաստանը պետք է լինի համաշխարհային խաղի մեջ»,-ասել է նա։